Բավ է պառակտվել
13-02-2023 09:56

Աշտարակում շմոլ գազից թունավորվել է 10 մարդ, որոնցից չորսը երեխաներ են

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում շմոլ գազից զանգվածային թունավորում է տեղի ունեցել.

«Կիրակի երեկոյան Աշտարակի ԲԿ շմոլ գազից թունավորում նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել 10 քաղաքացի, որոնցից 4-ը երեխաներ են, նրանք ստացել են առաջին բուժօգնություն և մեկ ժամ անց դուրս են գրվել»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Քննչական կոմիտեից նշել են, որ Սասունիկ համայնքի 10 բնակչի բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։ Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն, կնշանակվի նաև դատաբժշկական փորձաքննություն։։

Shamshyan.com-ը հայտնում է, որ տուժած քաղաքացիները երկուշաբթի պետք է մասնակցեին հարսանեկան տոնակատարությանը։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Հայաստանում 14 մարդ թունավորվել է շմոլ գազից, այդ թվում՝ երեխաներ
Զանգվածային թունավորում հայկական գյուղում․ մահացել է 12-ամյա երեխա, երեք անձ հիվանդանոցում է
Բլինքենը վճռական է տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում․ Պետդեպ
Բլինքենը Ալիևի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին՝ աջակցելու Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու ջանքերին
Իշխող խմբակցությունը կողմնորոշվել է Հայաստանի ՄԻՊ-ի թեկնածուի հարցում