Բավ է պառակտվել
23-09-2022 19:00

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին արգելել է այցելել Ադրբեջանին սահմանակից Հայաստանի 5 մարզ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել իր աշխատակիցներին զինված հակամարտության պատճառով երկրում մեծ զգուշավորություն ցուցաբերել՝ նշելով, որ որոշ տարածքներ հատկապես վտանգավոր են։ Տեղեկությունը զետեղված է ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության կայքում։

«Զինված կոնֆլիկտի պատճառով Հայաստանում լրացուցիչ զգուշություն ցուցաբերեք։

Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին արգելվում է որևէ ոչ կարևոր ուղևորություն կատարել հետևյալ վայրեր.
- Տավուշի մարզ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և դեպի արևելք բոլոր տարածքներ,
- Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք,
- Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և Մ10 ավտոճանապարհից արևելք,
-Արարատի մարզի Երասխ գյուղ,
-Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձորից արևելք,
Սյունիքի մարզ,
- Լեռնային Ղարաբաղ մեկնելը դեռ արգելված է։

Գործողություններ:
- Խուսափեք այս տարածքներից:
- Ուշադիր եղեք եղեք շրջապատի նկատմամբ:
- Հետևեք տեղական ԶԼՄ-ներին,
- Հետևեք դեսպանատանը ֆեյսբուքյան և թվիթերյան էջերին,
- Ծանոթացեք Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ անվտանգության զեկույցին:
- Պլան նախապատրաստեք արտակարգ իրավիճակների համար,
- Ուսումնասիրեք ճանապարհորդի ստուգաթերթը»,- ասվում է կայքում։
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։

Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, 2 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ։ 293 զինծառայող վիրավորվել է, 20 զինծառայող գերի ընկել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։