Բավ է պառակտվել
26-01-2022 20:46

Կիևում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան

Կիևում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը Ուկրաինայում գտնվող ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը։ Հայտարարությունը տեղադրված է Պետդեպի կայքում։
«Անվտանգության հետ կապված իրավիճակը Ուկրաինայում շարունակում է անկանխատեսելի մնալ Ռուսաստանի ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով և կարող է անսպասելի վատթարանալ։ ԱՄՆ դեսպաությունը կոչ է անում Ուկրաինայում գտնվող ամերիկյան քաղաքացիներին դիտարկել արագ հեռանալու հնարավորությունն, օգտագործելով առևտրային կամ այլ մատչելի մասնավոր փոխադրամիջոցներօգտագործելով առևտրային կամ այլ մատչելի մասնավոր փոխադրամիջոցներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կիևում դեսպանության աշխատակիցների ընտանիքներին կարգադրել էր լքել Ուկրաինան, ինչպես նաև թույլատրել էր անել դա դիվանագիտական ​​առաքելության որոշ աշխատակիցներին։

Վերջին ժամանակներս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Պեսկովը նման տեղեկատվությունն անվանել է լարվածության դատարկ և անհիմն սրացում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարի մամլո քարտուղարը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժով լուծելու փորձերը կունենան լրջագույն հետևանքներ։