Բավ է պառակտվել
12-10-2013 14:36

Փոստանջյանը իրավապահներին խնդրում է ապահովել իր և իր ընտանիքի անվտանգությունը

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը իրավապահներին խնդրում է ապահովել իր և իր ընտանիքի բոլոր անդամների անվտանգությունը:

Զ. Փոստանջյանի անհանգստությունը պայմանավորված է Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ ղեկավար Խաչիկ Ասրյանի հայտարարությունով:

Խ. Ասրյանը կայքերից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին տված հարցին, պատգամավորին անվանել էր՝ «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ» ու հայտարարել, թե՝ «նրան պետք է խարույկի վրա կենդանի այրել, ոչ թե որպես Ժաննա դ'Արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»: