Բավ է պառակտվել
22-07-2018 21:12

200 մլն դոլարի վարկային համաձայնագրով սպառազինության մատակարարումն ամբողջությամբ ավարտված է - Տոնոյան

«200 մլն դոլարի արժողությամբ հայ-ռուսական վարկային համաձայնագրի շրջանակում հայկական բանակի սպառազինության մատակարարումները ամբողջությամբ ավարտվել են» ,-այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Ներկայացված են ժամանակակից զինատեսակներ։ Հնարավոր է, որ դրանցից նույնիսկ ռուսական բանակի զինանոցում չլինեն», - ասաց Տոնոյանը:

2015 թ.-ի հունիսին ստորագրվել է համաձայնագիրը, որով Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլար արժողությամբ պետական արտահանման վարկ է տրամադրելու՝ ռուսական արտադրության սպառազինություն ձեռք բերելու նպատակով։ Իսկ 2017 թ.–ի հոկտեմբերի 24–ին ստորագրված միջկառավարական համաձայնագրով, Ռուսաստանը Հայաստանին է տրամադրում 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար։