Բավ է պառակտվել
06-10-2021 21:24

Օկուպացված տարածքների մասին անընդհատ բարձրաձայնելը նպաստավոր պայմաններ չեն ստեղծի Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով խորհրդարանում պատգամավորների հարցերին, հայտարարեց, որ օկուպացված տարածքների մասին անընդհատ բարձրաձայնելը նպաստավոր պայմաններ չի ստեղծի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար:

Նիտի ընթացքում Հայաստանի խորհրդարանի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ երկար ժամանակ է, ինչ միջազգային հարթակներում գործադիր իշխանության ներկայացուցիչներից չի լսում Արցախի հայկական տարածքների օկուպացիայի մասի և հարցրեց՝ կա՞ կառավարության անդամ, որը կարող է գոնե խորհրդարան ամբիոնից հայտարարել, որ մեր հայրենիքի մի հատվածն օկուպացված է:

Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց․ «Լեռնային Ղhարաբաղի ինքնավար մարզի մաս հանդիսացած և այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մասին խոսակցությունն առկա է և օրակարգում կա»: Նրա խոսքով, այդ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցի քննարկումը կկայանա բանակցային գործընթացի որոշակի պահին:

«Բայց այդ մասին անընդհատ բարձրաձայնելը չի ստեղծի այն նպաստավոր պայմաններ, որոնցով հնարավոր կլինի բովանդակալից բանակցություններ վարել և մոտեցնել հարցի լուծումը: Չասած այն մասին, որ, ընդհակառակը, դա կարող է նոր վտանգներ ստեղծել հայ ժողովուրդի համար Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում», - հայտարարեց նա: