Բավ է պառակտվել
23-02-2015 12:38

ԲՀԿ-ը մտադիր է բոյկոտել խորհրդարանի նիստերը (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոհրդարանական խմբակցությունը հայտարարել է Ազգային ժողովի քառօրյա նիստերը բոյկոտելու վերաբերյալ իր մտադրության մասին: Ինչպես այսօր նիստերի օրակարգը ներկայացնելուց առաջ հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հաշվի առնելով երկրում ստեղծված աննախադեպ ներքաղաքական իրավիճակը, ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է քառօրյան: Մոտ օրերս խմբակցությունը հանդես կգա հստակ պարզաբանումներով և հանրությանը կներկայացնի իր դիրքորոշումը և գալիք քայլերը: