Բավ է պառակտվել
19-11-2018 14:17

Հայաստանի կառավարությունը մտադիր է անցկացնել պատմության մեջ լավագույն արտահերթ ընտրությունները

 

Կառավարությունը մտադիր է անցկացնել ժամանակակից Հայաստանի պատմության մեջ լավագույն արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքները կասկած չեն հարուցի, երկուշաբթի օրը լրագրորղներին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

“Մեզնից յուրաքանչյուրը և ընտրական գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պատասխանատու են այդպիսի ընտրություններ անցկացնելու համար։ Ընդ որում, քարոզարշավի բոլոր մասնակիցները մրցակիցներ են, և առողջ մրցակցության ոգին հատուկ է բոլոր քաղաքական ուժերին,- ասել է նա։

Քանի որ Զեյնալյանը մասնակցում է ընտրություններին, գրանցված լինելով “Լուսավոր Հայաստան” և “Ազատ դեմկրատներ” կուսակցությունների ստեղծած “Մենք” դաշինքի համամասնական ցուցակում, լրագրողները հարցրել են, շարունակելու՞ է նա կատարել արդարադատության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները։ Զեյնալյանը պատասխանել է, որ քննարկվում իր արձակուրդի հարցը։

Խոսելով ընտրություններից հետո արդարադատության նախարարի պորտֆելը պահպանելու հնարավորության մասին, նա նշել է, որ ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից։ Իսկ խոսել այն մասին, արդյո՞ք “Մենք” դաշինքը կոալիցիայի թե ընդդիմության մաս կկազմի, դեռևս վաղ է։

“Ընդդիմություն հասկացությունը պետք է փոխի իր բովանդակությունն ու ընկալումը։ Անթույլատրելի է, որ “ընդդիմություն” և “ատելություն” բառերն իրենց նշանակությամբ հոմանիշ դառնան։ Կարևոր է հաշվի առնել, որ բոլորն, ով մեկ քաղաքական ուժի անդամ չէ՝ ընդդիմություն են դառնում։ Ընդդիմությունը կարող է անգամ մեկ կուսակցության ներսում լինել,- ասել է Զեյնալյանը։