Բավ է պառակտվել
16-08-2018 13:58

Կառավարությունը կասեցրել է Երևանի ավագանու խորհրդի լիազորությունները

Կառավարության կողմից կասեցվել են քաղաքապետարանի լիազորությունները: Հինգշաբթի օրը որոշում է կայացվել դադարեցնել Երևանի ավագանու խորհրդի լիազորությունների ժամկետը:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ ) կառավարության որոշման հրապարակումից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո կհայտարարի ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունների օրը: Ըստ տարածաշրջանային կառավարման և զարգացման նախարար Պապիկյանի՝ ԿԸՀ տեխնիկապես լիովին զինված է և պատրաստ:

«Սրանք նոր կառավարության համար նման մասշտաբի առաջին ընտրություններն են», - ասել է Փաշինյանը: Նա նաև հույս է հայտնել, որ բոլորը գիտակցում են, որ ընտրությունները պետք է լինեն բացարձակապես օրինական, թափանցիկ և արդարացի:

«Առաջնային խնդիրն ընտրությունների ազատության, ժողովրդավարության և օրինականության ապահովումն է: Ցանկանում եմ մեկ անգամ ևս նշել, որ խնդիրները հստակ ձևակերպված են, և ընտրությունների կեղծարարներն այնտեղ անելիք չունեն», - ասել է վարչապետը:
Որոշման համաձայն ընտրությունների կազմակերպման համար ոստիկանությանը կհատկացվի 88 մլն. դրամ (մոտ $180 հազ. - խմբ.):
Ավագանու խորհրդի ընտրությունները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին: Քաղաքապետի ընտրությունները կազմակերպվում են նորընտիր խորհրդի առաջին նիստի ժամանակ: Այն դեպքում, երբ խորհրդի ընտրությունների արդյունքում մասնակից կուսակցություններից մեկը հավաքում է խորհրդի տեղերի 50 % -ից ավելին՝ տվյալ կուսակցության ցուցակի առաջին տեղը զբաղեցնող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (որի ղեկավարն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը) հուլիսի 30-ին արդեն առաջադրել էր հայտնի դերասան Հայկ Մարությանին (Կարգին Հայկո) թեկնածությունը Երևանի քաղաքապետի գալիք ընտրություններում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օգոստոսի 2-ին ներկայացրել է Երևանի ավագանու խորհրդի թեկնածուների առաջին եռյակը: Նրանք են՝ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանն ու քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը: