Բավ է պառակտվել
15-01-2020 17:13

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

“Բոլորս ականատես եղանք Ռուսաստանի Դաշնության նախագահի ուղերձին: Վլադիմիր Վլադիմիրովիչը նախանշեց ոչ միայն գալիք տարվա համար շատ կարևոր աշխատանքային առաջնահերթությունները մեր երկրում, այլև Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մի շարք հիմնարար փոփոխություններ”, - հիշեցրել է Մեդվեդևը: Նրա խոսքով, “ընդունվելուց հետո, ինչն, ամենայն հավանականությամբ, կլինի քննարկումներից հետո, այս փոփոխությունների արդյունքում էական փոփոխություններ կլինեն ոչ միայն Սահմանադրության մի շարք հոդվածներում, այլև ընդհանուր առմամբ ուժերի հավասարակշռության մեջ”: “Գործադիր, օրենսդիր, դատական իշխանություններում”, - ասել է Մեդվեդևը:

“Այս համատեքստում ակնհայտ է, որ մենք՝ որպես Ռուսաստանի Դաշնության կառավարություն, պետք է հնարավորություն տանք մեր երկրի նախագահին ընդունել բոլոր անհրաժեշտ որոշումներն։ Այս պայմաններում ես կարծում եմ, որ ՌԴ սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն՝ ճիշտ կլիներ, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ներկայիս կազմով հրաժարական տա”,- հայտարարել է Մեդվեդևը:

Մեդվեդևը դարձել է Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ բացարձակ ռեկորդակիր՝ ավելի քան յոթ տարի և ութ ամիս զբաղեցնելով վարչապետի պաշտոնը (2,808 օր` 2012թ մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում հաստատվելու պահից):

Մեդվեդևի ղեկավարության ներքո աշխատող ներկայիս կառավարությունը ձևավորվել է 2018 թվականի մայիսի 18-ին: Նրա կազմում են 10 փոխվարչապետ, այդ թվում՝ մեկ առաջին փոխվարչապետ և 22 նախարարություն: