Բավ է պառակտվել
21-03-2023 19:58

Իշխող խմբակցությունը կողմնորոշվել է Հայաստանի ՄԻՊ-ի թեկնածուի հարցում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրի Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը, ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Համարում ենք, որ տիկին Մանասյանն իր մասնագիտական կարողություններով եւ արժեհամակարգով այն թեկնածուն է, որը կարող է լինել մարդու իրավունքների պաշտպան»,- մեջբերում է Կոնջորյանին tert.am-ը։

«Ազատության» տեղեկություններով՝ ընդդիմադիր խմբակցություններն այս պաշտոնի համար դեռ չունեն թեկնածու։ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ռեսուրսին ասել է, որ իրենք որոշում չունեն, քննարկումները շարունակվում են։

Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը հունվարի 23-ին օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացրեց հրաժարականի դիմում՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հունվարի 24-ին ընդունեց նրա հրաժարականը։