Բավ է պառակտվել
28-03-2023 20:40

Իշխանական խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են ՄԻՊ պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը։

Հայաստանի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հունվարի 23-ին օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հունվարի 24-ին ընդունեց նրա հրաժարականը։