Բավ է պառակտվել
20-05-2016 08:38

ՀՀԿ-ն ԸՕ-ը երրորդ ընթերցմամբ լայն կոնսոլիդացիոյով ընդունելու հույս է հայտնում

Քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ է անել ամեն ինչ՝ բարեփոխված Ընտրական օրենսգիրք ունենալու համար: Այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մեկ անգամ արձանագրել ենք, որ քաղաքական ուժերը և հատկապես քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք բարեփոխված Ընտրական օրենսգիրք», ասել է Շարմազանովը:
Նա հավելեց, որ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կա կոնսոլիդացիա, ինչի մասին է վկայում երկրորդ ընթերցմամբ նախագծին կողմ 95 ձայները:
«Հիմա մենք նախագիծը ներկայացրել ենք երրորդ ընթերցման և մայիսի 25-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում կդնենք քվեարկության: Մենք հույս ունենք, որ երրորդ ընթերցման ժամանակ ևս նման ծանրակշիռ ձայներով կընդունենք Ընտրական օրենսգիրքը»,- եզրափակել է ԱԺ փոխնախագահը:
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև 2016թ. հունիսի 1-ը: