Բավ է պառակտվել
28-07-2020 13:31

Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին տրվող արտոնություններն առաջարկում ենք երկարացնել ևս 3 տարով

Շրջանառության մեջ դրված սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցության օրինագծով առաջարկում են ևս 3 տարով երկարացնել մի շարք արտոնություններ, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի պետությունը շուրջ 36 բնակավայրի համար մոտ 50 տոկոսով փոխհատուցի էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Այստեղ, իհարկե, կան սահմանափակումներ՝ մինչև 1450 կՎտ հոսանքի, մինչև 360 խ/մ բնական գազի համար: Ոռոգման ջրի մասով սահմանափակում չունենք. անկախ օգտագործման քանակից՝ պետությունը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կվճարի այս կոմունալ ծախսերի 50 տոկոսը»,- ասաց բանախոսը:

Հաջորդ փոփոխությունն, ըստ նրա, նախատեսվում է դասագրքերի վճարների մասով. մասնավորապես, սահմանամերձ բնակավայրերի բարձր դասարանների աշակերտների համար նախատեսվում է կիրառել կամ 50 տոկոս մասնակի փոխհատուցում կամ անվճար տրամադրում: