Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգել զոհերի հիշատակը։
Նա նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, հաղորդվում է Հայաստանի ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։