Բավ է պառակտվել
15-06-2020 19:28

ԱԺ նախագահը ստացել է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գլխավոր դատախազի կողմից ստացել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։
«Քիչ առաջ Գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ուղարկել պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու վերաբերյալ»,- Այս մասին այսօր տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանը։
Ըստ Միրզոյանի՝ ԱԺ խորհուրդը քննարկել է միջնորդությունները։Դրանք ընդգրկվել են վաղվա լիագումար նիստի օրակարգ։
ԱԺ խոսնակը կրկին հիշեցրել է, որ գործընթացը զուտ իրավական է եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չի կարող պարունակել։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ առավոտյան խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում։ ԱԱԾ դիմած հավաքվել էին ԲՀԿ-ական պատգամավորները և մարդիկ, որ ներկայանում էին Ծառուկյանի աջակիցներ: Մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից` պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

 

 

Արմինե Գևորգյան