Բավ է պառակտվել
24-06-2016 10:11

ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստվում է առաջիկայում այցելել տարածաշրջան

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: 

Հղում անելով ԵԱՀԿ մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությանը, նշվում է, որ Վ. Շտայնմայերը նախօրեին Բեռլինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

«Շտայնմայերն ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանման հարցում վերջերս գրանցված բարելավումը: Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի պահպանման կայուն ռեժիմը և վերադարձը բանակցությունների՝ այլընտրանք չունեն: Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն, ինչպես նաև Վալտեր Շտայնմայերի առաջիկա տարածաշրջանային այցի հետ կապված հարցեր»,- նշված է ԵԱՀԿ մամուլի գրասենյակի հայտարարության մեջ: