Բավ է պառակտվել
05-08-2021 12:43

Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում կնպաստի եվրասիական տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը․ Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի մամլո ծառայությունը:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ներդրումը ՀԱՊԿ գործունեության մեջ, հույս ունենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահությունը կնպաստի եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության բարձրացմանը: Հուսով եմ, որ շուտով կհանդիպեմ Ձեզ հետ»: ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը կստանձնի 2021 թվականի սեպտեմբերին: