Բավ է պառակտվել
18-05-2021 11:47

Տաջիկստանը որպես ՀԱՊԿ նախագահող երկիր ՀԱՊԿ շրջանակներում կաջակցի Հայաստանին լուծել Ադրբեջանի հետ հակամարտությունը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր տաջիկ գործընկերոջ՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը,, հայտնում է Հայաստանի ԱԽ մամլո ծառայությունը։

Մախմուդզոդան կարևորել է հարցի խաղաղ կարգավորումը և պատրաստակամություն հայտնել աջակցել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների իրագործման ուղղությամբ: Նա հավելել է, որ Տաջիկստանի նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ այս խնդրով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում հարցի համապարփակ քննարկման նպատակով:
Իր հերթին, Արմեն Գրիգորյանը կարևորել է մայիսի 19-ին անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որպես սույն խնդրի քննարկման նպաստավոր հարթակ:
Գրիգորյանը նաև շեշտել է, որ ադրբեջանական կողմի պահանջները որևէ փաստական հիմք չունեն՝ այս առումով կարևորելով ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ ու լրիվ դուրսբերումն այդ տարածքներից: