Բավ է պառակտվել
23-02-2023 10:58

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը Ադրբեջանի համար

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Ադրբեջանի համար հնարավոր հետևանքները Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը չկատարելու դեպքում։

Արդարադատության միջազգային դատարանը չորեքշաբթի օրը բավարարել է Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրել չխոչընդոտել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ապրանքների, մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին։

«Ադրբեջանի կողմից նման որոշումների չկատարումը կառաջացնի առնվազն իրենց երկրի հեղինակության հետ կապված խնդիրներ և լրացուցիչ բարդություններ»,- ասել է Կիրակոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի միջազգային հանրությանը մշտապես հիշեցնի Բաքվի այս նոր հանձնառության մասին։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ դատարանի որոշման մեջ հստակ ամրագրված ժամկետներ չկան, բայց այն ումն ուժի մեջ է մտնում անմիջապես։

«Դատարանի որոշումը առանցքային նշանակություն ունի: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի պահանջները արդար են: Բացի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից, Ադրբեջանը այժմ ունի ևս մեկ հստակ իրավական պարտավորություն, որն ամրագրված է դատարանի որոշմամբ՝ ապահովելու երկու ուղղությամբ Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժն»,- ասել է Կիրակոսյանը։

Նա ընդգծել է, որ այդ հանգամանքը հայկական կողմը պետք է քաղաքականապես օգտագործի բոլոր հնարավոր հարթակներում։

Արցախի պետնախարարը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին. «Օրենքը մեր կողմից է»
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել
Հայաստանի նախագահը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը քննարկել են Ադրբեջանից հայ գերիների հայրենադարձության հարցը
Ադրբեջանի կողմից Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի համար․ Հայաստանի նախագահ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը