Բավ է պառակտվել
28-10-2022 16:23

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը լռության մատնեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացման փաստը. Մնացականյան

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը մեղադրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային այն բանում, որ լռութան է մատնել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացման փաստը։

«Եղբայրական Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները խաթարելու դավադրությունների մասին Զախարովայի վերջին երկար մեկնաբանություններում բացակայում է մեկ պարզ նախադասություն, մեկ պարզ փաստ. Հայաստանի ինքնիշխան տարածքը օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Ասել կուզի՝ Թուրքիան և Ադրբեջանն են եղբայրական»,- գրել է Մնացականյանը թվիթերում։

Նախօրեին կայացած ճեպազրույցում Զախարովան ասել էր, որ «Արևմուտքը միտումնավոր փորձում է լարել իրավիճակը Հարավային Կովկասում և սեպ խրել Մոսկվայի և Երևանի հարաբերություններում»։