Բավ է պառակտվել
05-04-2016 11:03

ԼՂ հակամարտությունը կարող է ազդեցություն ունենալ Վրաստանի վրա. ՆԱՏՕ

Ղարաբաղյան հակամարտությունն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, քանի որ այն կարող է ազդեցություն ունենալ Վրաստանի ու, ընդհանուր առմամբ, ողջ տարածաշրջանի վրա:
 Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն:
«Միշտ էլ հակամարտության առկայությունը վատ է ոչ միայն հակամարտող կողմերի, այլև` դրա շուրջը գտնվողների համար», - ասել է Լահյուն:
Պաշտոնյան նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն կողմ է մինսկյան ձևաչափում բանակցությունների շարունակությանը ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։