Բավ է պառակտվել
06-02-2020 19:17

Ինչքան կարելի է անլրջացնել պրոցեսը, նման բաներով Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովն այսօր փետրվարի 6-ին գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էին «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրենքի նախագծերը։ Բոլոր երեք նախագծերն այսօր պետք է անցնեն առաջինից երկրորդ ընթերցում։

«Oրենքի հեղինակը այսօր առավոտյան հետ է կանչել ԱԺ արտահրթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ըստ երևույթին՝ ինչ-որ տեխնիկական պատճառներով են նախագծերը հետ կանչվել։ Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ։ Ես ծանուցումը ստացել եմ։ Մենք առաջիկայում՝ մեկ ժամից, կունենանք խորհրդի նիստ, որտեղ կքննարկենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցը», - ասաց նա՝ պատգամավորներին հորդորելով մնալ խորհրդարանում:
Արդեն լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահեիթ նիստի օրակարգում ընդգրկված աղմկահարույց նախագծերը հետ կանչելուն:
Նա նշեց, որ հետ կանչելու հիմք կարող են լինել ստորակետ կամ որեւէ բառ փոխելը. «ԱԺ խորհրդի նոր նիստը քննարկելու է նոր նախաձեռնություն: Եկեք հասկանանք, որ եթե ԱԺ նիստը չեղարկվել է, դա նշանակում է, որ այն օրակարգը, որ մենք հաստատել ենք, այլեւս գոյություն չունի: Օրակարգ է բերվելու նոր հարց»,-ասաց նա՝ հավելելով, որ չգիտի, թե ինչպիսին է լինելու նոր նախագիծը, դրա մասին կիմանան խորհրդի նիստում:
Իսկ ահա ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անգամ տեղյակ չէր` ինչ նախագծեր էին այսօր մտցվել նիստի օրակարգը, որը հետաձգվեց, և ինչ են որոշելու ԱԺ խորհրդի նիստում: Նա հակասական պատասխաններ տվեց` մեկ նշելով, թե Վահագն Հովակիմյանի ստորագրությամբ առաջին նախագիծը հանվելու է, հետո ասաց` լավ տեղյակ չէ, խորհրդի նիստում կորոշվի:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց,որ ամեն ինչ կարելի է պատճառաբանել տեխնիկական խնդիրներով, բայց ակնհայտ է, որ փորձում են նախագծերի մեջ բովանդակային փոփոխություն անել:
«Պատկերացնո՞ւմ եք` ինչքան կարելի է անլրջացնել պրոցեսը, նման բաներով: Մյուս կողմից` ինչքան կարելի ա անորոշ լինել և չիմանալ`ինչ են անում»,-ասաց Մարուքյանը:
Մարուքյանը ասաց,որ ԵԱՀԿ և ԵՄ դեսպանները եղել են ԱԺ ֊ում հանդիպել են ԱԺ նախագահի հետ,հավանաբար վերջինս ներկայացրել է, թե ինչ են ուզում, փորձել են դեսպաններին հավաստիացնել, որ ամեն ինչ նորմալ է, բայց նման հանդիպումների ժամանակ դեսպաննները լռում են և չեն ասում՝ համաձայն են, թե համաձայն չեն:
«Երկու օրվա ընթացքում երեք անգամ ԱԺ խորհրդի նիստ է հետաձգվել։ Եթե մարդը գիտի՝ ինչ է ուզում, իրավաբանները գրում, բերում են։ Դե պատկերացրեք՝ էդ փաթեթն ինչքան խնդրահարույց է, որ ինչքան շտկում են, էնքան շտկելու տեղ կա։ Բայց ինչքան էլ շտկեն, չի կարող շտկվել, որովհետև դրա էությունը հակասահմանադրական է», - ասաց նա։

 

 

Արմինե Գևորգյան