Բավ է պառակտվել
11-06-2019 20:20

Ծառուկյանը որ մասնակցեր քարոզարշավին՝ պատկերացնում ե՞ք ինչ կլիներ.

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու բացահայտ չառաջադրեցին Վահագն Գևորգյանին, այլ գաղտնի աջակցեցին՝ ասել է.«Քաղաքապետն աշխատող է, իր գործն ապացուցած էր և կարիք չկար, որ ես քարոզարշավին մասնակցեի»:
«Բայց Ծառուկյանը մասնակցե՞լ ա քարոզարշավին: Որ ես մասնակցեի, պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ»:Քաղաքապետը վայելում է իմ աջակցությունը, բայց դրա կարիքը չկար, որ ես գնայի աջակցեի նրան: Որ կարիքը լիներ, կանեի. առանց իմ անվան է հաղթել», -նշել է նա:
Դիտարկմանը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասում է, թե հեղափոխությունն այդպես էլ Աբովյան չհասավ, Ծառուկյանը կոչ է արել մեջբերել վարչապետի հայտարարությունը: «Իսկ վարչապետի ասածն ինչի՞ չեք ասում, մարզպետինն եք ասում: Վարչապետն ասաց՝ հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»:
Լրագրողները Ծառուկյանից հարցրեցին նար,ընտրությունից մեկ օր առաջ տեղի ունեցած դեպքի մասին: Հիշեցնենք,որ նախօրեին վառել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածը:
«Մենք շատ ուրախ կլինենք, որ դա բացահայտվի: Եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Մեղավորները պետք է բացահայտվեն, այդպիսի քայլի գնացողները «մուտիլովչիկիներ» են, որ երբ 7 երեխա է քնած, նման բան են արել: Արհեստական սարքել են: Դա շինծու սարքած գործ էր »,-ասաց Ծառուկյանը: