Բավ է պառակտվել
23-12-2019 14:36

«Առաջիկա պատերազմը շատ ավելի ծանր է լինելու, քան 2016-ին»․Կիրո Մանոյան

«Այս իշխանությունները չունեն Արցախի հարցի կարգավորման ոչ ռազմավարություն, ոչ հայեցակարգ և տարբեր պահերի ասում են տարբեր բաներ»։ «Հայաստանը 2020-ի նախաշեմին» քննարկմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Դաշնակացական գործիչի խոսքով՝ պաշտոնական Երևանը շեշտում է բանակցություններին Արցախի մասնակցության մասին, բայց վերջին՝ Բրատիսլավայում կայացած ժողովից առաջ, նույն վարչապետն ԱԺ-ում հայտարարում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտ հարցի կարգավորման գծով մոտեցումների մեջ ոչ մի տարբերություն չկա, 100 տոկոսով նույնական են։

«Անկախ նրանից՝ սեղանին իսկապես կա փուլային կարգավորման փաստաթուղթ, թե ոչ, այդպիսի փորձեր եղել են դեռ հինգ-վեց տարի առաջ։Իսկ մինչ այս պահը բանակցությունների տրամաբանությունը եղել է այն, որ փաթեթային լուծումը կարող է լինել փուլերով։ Մյուս կողմից, ռազմավարություն չունենալը մեզ կարող է գցել վտանգի մեջ»,–ասում Մանոյանը։
Դաշնակացկան գործիչը հղում է անում ԱԳ –ի ելույթին,որ հնչել էր Բրատիսլավայում։
«Այնտեղ նա ավելի շուտ կարմիր գծեր ցույց տվեց, ոչ թե ռազմավարություն: Այդտեղ կա մի շատ թույլ, խոցելի, նույնիսկ վնասակար մոտեցում. խոսվեց, որ Արցախի ժողովուրդը տակավին պետք է արտահայտի իր կամքը, այսինքն անտեսվում է 1991 թվականի հանրաքվեն, 2006 թվականի Սահմանադրության հանրաքվեն, 2017 թվականի Սահմանադրության հանրաքվեն. ճիշտ այդ տրամաբանությամբ էլ իշխանությունները կողմնակից չեն, քայլ չեն անում Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ»,–ասաց Մանոյանը:
Վերջինս նշում է,որ այսօր Արցախի արտաքին քաղաքականության թիվ մեկ ուղղություններից մեկը հենց Արցախի անկախությունը ճանաչելն է, բայց Հայաստանի իշխանությունները համաձայն չեն կամ կողմնակից չեն, որպեսզի Հայաստանն աջակցի միջազգային ճանաչման։
«Կարծում եմ՝ առաջիկա պատերազմը շատ ավելի ծանր է լինելու, քան 2016-ինն էր, որովհետև Ադրբեջանը պատրաստություն է տեսել ,իսկ պատերազմն անխուսափելի է,քանի որ մենք միշտ պետք է այս մոտեցմամբ ապրենք, շարժվենք», - ասաց Մանոյանը:

 

Արմինե Գևորգյան