Բավ է պառակտվել
10-06-2021 13:32

Ով ինչ է ասում․ Հայաստանում նախընտրական քարոզարշավը ցիտատներով

Հունիսի 7-ին Հայաստանում մեկնարկել է հունիս 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

Ներկայացնում ենք նախընտրական մրցավազքի ամենաքննարկվող մասնակիցների ելույթներից ռեզոնանսային ցիտատներ, որոնք առաջացրել են հայ հասարակության բուռն արձագանքը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն)

«Մենք հպարտ ենք ... Հպարտ ենք, որ պարտվել ենք, բայց պահպանել ենք ամենակարևորը` ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը»:

«Ես համաձայն եմ: Համաձայն եմ: Եվ ես պաշտոնապես հայտարարում եմ (Ադրբեջանի նախագահ Իլհամին - խմբ.) Ալիևին. որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, պաշտոնապես ասում եմ, որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»:

«Ընտրություններից հետո համայնքների ղեկավարները, այդ թվում` մասնավոր, որոնց աշխատողները պարտադրաբար մասնակցում են հավաքների և հանրահավաքների, ենթարկվելու են քաղաքական և քաղաքացիական վենդետայի»:

«Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ: Այս միտքը ծագում է շատ հաճախ, երբ ես Հայաստանի տարբեր հատվածներով շրջագայելու առիթներ եմ ունենում։ Անցնում եմ տարածքներով, որտեղով նախկինում չեմ անցել կամ, տարածքներով, որոնք նախկինում չեմ նկատել։ Մենք դրախտում ենք ապրում, բայց մինչև հիմա ի վիճակի չենք եղել և այսօր էլ չենք կարողանում մեր դրախտը վայելել։ Սա իրականում Ավետյաց երկիր է»:

«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ այո՛, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան («Հայաստան» դաշինք)

«Նա (Փաշինյանը - խմբ.) լուզեր է, նա պարզապես սնանկ մարդ է: Քաղաքականապես սնանկ, և ես անհրաժեշտություն չեմ տեսնում պայքարի մեջ մտնել այդ պարտվածի հետ»:

«Ես կցանկանայի գալ, կարգավորել և վերադառնալ ազատ կյանքի, որը ես համարում եմ վերջին երեսուն, իսկ գուցե ավելի շատ տարիների լավագույն հատվածը»:

«Ո՞ր այլ քաղաքական ուժ ունի բավարար փորձ, գիտելիք, վճռականություն և կամք: Իմ ուղերձը հետևյալն է. մենք ունենք այդ ամենը: Մենք երբեք չենք ստել, մենք անում էինք այն, ինչ խոստանում էինք»:

«Արտաքին քաղաքականության ոլորտում մենք բացառելու ենք «էժանագին ճարպկության» քաղաքականությունը: Մենք կվերականգնենք երկրի՝ որպես կանխատեսելի գործընկերոջ նկատմամբ վստահությունը: Երկկողմ մակարդակում մենք մեր բարեկամներին կառաջարկենք նոր, հասկանալի օրակարգ»:

«Այս իշխանություններն ունեն աճի ընդամենը երկու ցուցանիշ` գերեզմաններ և միգրացիա: Եթե աերկրում ամեն ինչ լավ լիներ, ես չէի մտածի վերադառնալու մասին»:


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյան («Պատիվ ունեմ» դաշինք)

«Եթե ես լինեի գլխավոր գերագույն հրամանատար, երդվում եմ, ինքնասպան կլինեի։ Ո՞ւմ է պետք այդպիսի կյանքը»։

«Թող (Փաշինյանը - խմբ.) իր Աշոտիկին տա ու փոխարենը 20-25 ռազմագերի բերի, այ, այդ ժամանակ ամեն օր կզբաղվի այդ հարցով»։

«Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վերհառնելու հնարավորություն են»:

«Այս դավաճանների պատճառով Հայաստանը կորցրեց իր դաշնակիցների հարգանքն ու վստահությունը: Պոպուլիստների այս իշխանությունը հաջողության հասավ միայն մեկ հարցում. որ մեր ազգը պառակտվի, թուլանա, պարտվի պատերազմում և դատապարտվի դանդաղ մահվան: Եվ մենք հիմա այդպիսի վիճակում ենք»:

«1994 թվականից հետո մենք գերիներ չենք ունեցել, և ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու։ Ես չեմ ասում՝ հրաձգություն չի եղել, ես չեմ ասում՝ նրանք չեն փորձել դիվերսիա անել, այդ ամենը եղել է, բայց գերինե՞ր»։


«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյան

(Փաշինյանին) ««Այ դասալիք, դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի, Արցախի հերոսի անունը փոխած արտասանես»: Նշում. խոսքը Սերժի մասին է։

«Երեք տարի շարունակ Հայաստանի նոր իշխանությունը փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Հիշեք կապիտուլյատորի և նրա պոպուլիստական թիմի բոլոր հայտարարությունները, և դուք կհասկանաք, թե ինչ է տեղի ունեցել: Ես նաև կարծում էի, որ Ռուսաստանը կարող էր բոլորովին այլ կերպ վարվել։ Ռուսաստանը հստակ օգնել և շարունակում է օգնել. Այսօր Արցախում մարդիկ ապրում են ռուս խաղաղապահների հովանու և պաշտպանության ներքո, պետք չէ մոռանալ դա»:

«Երկիրը կործանման հասցրած, իրեն ժամանակին վստահած ժողովրդին անդադար դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն ու նոր գերիներ»:

«Ես մի քանի օր առաջ բանաձևել եմ՝ Նիկոլ Փաշինյան նոր պատերազմ, Նիկոլ Փաշինյան=նոր պարտություններ, Նիկոլ Փաշինյան նոր զոհեր, Նիկոլ Փաշինյան=նոր գերիներ։ Ցավոք սրտի, այս բանաձևը գործում է մինչ օրս։ Նիկոլը, ցավոք սրտի, կանգ չառավ ու շարունակեց իր պետականքանդ գործունեությունը։ Հավատացած եղեք, մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր սահմաններից այն կողմ, Նիկոլին ու իր դավաճան խմբակին կանգնեցնելու ենք դատարանի, աստծո ու ժողովրդի դատաստանի առաջ»։