Բավ է պառակտվել
11-05-2021 16:31

Հայաստանում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին

Քաղական ուժերի ընտրական ցուցակները պետք է ներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով մինչև մայիսի 26-ը։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից և տևելու է մինչև հունիսի 18-ը, հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի նիստի ժամանակ։

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն», - ասել է Մուկուչյանը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված է ժամկետ՝ 2021 թվականի մայիսի 26-ից մայիսի 30-ը:
Քաղական ուժերը համարը քվեաթերթիկում կորոշվի վիճակահանությամբ։

Էլեկտրոնային քվեարկությունը կսկսվի հունիսի 11-ին և կավարտվի ամսի 13-ին։

Մուկուչյանը հայտնել է նաև, որ տեսախցիկներ կտեղադրվեն 1500 հիմնական ընտրատեղամասերում։ Բացի այդ, ընտրատեղամասերում (այդ թվում նաև ձայների հաշվարկի ժամանակ) կարող են գտնվել վստահված անձինք, դիտորդները, ԶԼՄ ներկայացուցիչները

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ին ստորագրել է հրամանագիր արտահերթ խորհրդարանական ընտրությունները հունիսի 20-ին նշանակելու մասին։

Գրիչների կարիք չի լինի․ Հայաստանի ԿԸՀ-ն փոխում է քվեաթերթիկները։

Հիշեցնենք, որ երկուշաբթի Ազգային ժողովը երկրորդ անգամ չընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ։ Դրանից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարեց խորհրդարանի լուծարման մասին։ Մինչ այդ խորհրդարանը քվեարակել էր ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու օգտին։