Բավ է պառակտվել
09-04-2021 18:08

Վերջ տալ ամոթալի լռությանը․ ԱՄՆ կոնգրեսականները փորձում են հորդորել Բայդենին ճանաչել Հայող ցեղասպանությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «հայլալան խումբը» ստորագրհավաք է սկսել երկու կուսակցույթունների կոնգրեսմենների շրջանում, կոչով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրօլի 24-ի իր ուղերձում, տեղեկացնում է ANCA-ի մամլո ծառայությունը։

«Մենք միանում ենք Ամերիկայի հպարտ համայնքին և բոլոր նրանց, ովքեր խրախուսում են ճշմարտությունն ու արդարությունը, և խնդրում ենք Ձեզ հստակ և ուղիղ ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի Ձեր ուղերձում»,- նշվում է ANCA-ի հրապարակած Բայդենին ուղղված կոչում։
Ստորագրահավաքը նախաձեռնել են կոնգրեսմեններ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենկ Պալոնեն, Դեվիդ Վալադաոն և Ջեքի Սփեյերը (հայկական լոբբիի ակտիվ ներկայացուցիչները)։

«Պարոն Նախագահ, ինչպես Դուք ասացիք անցյալ տարի ձեր ապրիլի 24-ի հայտարարության մեջ, «լռությունը հանցագործություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ ԱՄՆ կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել և պետք է ավարտվի: Մենք կոչ ենք անում Ձեզ կատարել ձեր պարտավորությունները և ասել ճշմարտությունն», - ասվում է ուղերձում:

Հատկանշական է, որ անցյալ ամիս նույն պահանջով ստորագրահավաք սկսվեց ԱՄՆ Սենատում ` Արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությամբ: Հայտարարությանը միացել են 38 սենատորներ:

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ նախագահներն ամեն տարի, ապրիլի 24-ին` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակի օրը, հանդես են գալիս ավանդական հայտարարությամբ, բայց հայերի կոտորածը չեն անվանում «ցեղասպանություն» (genocide): Միայն Բարաք Օբաման է օգտագործել «Մեծ Եղեռն» արտահայտությունը (հայերեն՝ մեծ ցեղասպանություն):