Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը․ բոլոր ջանքերը պետք է գործադրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար։ Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մեր պատվիրակությունն ԱՄՆ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ»,- ասաց նա։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը հետաձգվել էր Բաքվի խնդրանքով։