Բավ է պառակտվել
08-02-2023 18:06

Փորձում են այդ ճանապարհների բացելու գինը մեզ համար ավելացնել. ՀՀ վարչապետ

Հայաստանի համար փորձում են հաղորդակցությունների բացման «գինը ավելացել». Այս մասին չորեքշաբթի խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք 30 տարի շրջափակման մեջ ենք, այդ ճանապարհների կարիքը մեզնից ավելի շատ ոչ ոք չունի։ Եվ քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհների բացելու գինը մեզ համար ավելացնել»,- ասաց Փաշինյանը։

«Մենք ասում ենք, ոչ՝ եկեք այն ինչ գրել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ճշգրիտ իրականացնենք և էն, ինչ չենք գրել եռակողմ հայտարարության մեջ մի վերագրեք հայտարարությանը», - նշեց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ Ալիևը վերջերս հայտարաել է, որ եռակողմ հայատարաության մեջ միջանցք բառ չա, այլ ինքն է ներմուծել խոսույթ:

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին

Լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր են շրջանառվում ճանապարհների հնարավոր արտատարածքային կարգավիճակի մասին (Ադրբեջանը դրանք անվանում է «միջանցքներ»), որոնք ենթակա են ապաշրջափակման՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Պաշտոնական Երևանը, մասնավորապես, ի դեմս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, հայտարարել է, որ միջանցքային տրամաբանության մեջ ոչ մի հարց չի քննարկվում, և որ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբն արձանագրել է, որ բոլոր ապաշրջափակված ճանապարհները կլինեն այն պետության ինքնիշխան տարածք, որով նրանք անցնում են։

Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական մասի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքը Սյունիքի մարզում (Իրանին սահմանակից). այնտեղ նախատեսվում է կառուցել ավտոմովբիլային ճանապարհ և երկաթուղի։

Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ծրագրեր չկան և չեն էլ կարող լինել. Երևանում մերժում են «միջանցքային տրամաբանության» շրջանակներում բանակցելու հնարավորությունը։