Բավ է պառակտվել
28-10-2021 20:09

Հայաստանի վարչապետը ՌԴ ԳՇ պետի տեղակալի հետ քննարկել է համագործակցությանն ու տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ։