Բավ է պառակտվել
29-12-2022 12:23

Հայաստանի վարչապետը առաջարկել է, որ Ռուսաստանն ինքը բարձրացնի ռխզ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Ռուսաստանի Դաշնությանը քննարկում նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի հարցի շուրջ։

«Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և ռուսական խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի», - ասել է Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստում։

Նա բարձրացրել է Հայաստանի և Ղարաբաղի հանրությանը հուզող մի շարք հարցեր։ «Ի՞նչ գնահատական ​​է տալիս Ռուսաստանի Դաշնությունը ստեղծված իրավիճակին, ինչպիսի՞ն է նրա ծրագիրը և ճանապարհային քարտեզը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կարգավորման համար, սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ակնկալում է ՀՀ և ԼՂՀ հանրությունը Ռուսաստանի Դաշնությունից. որը, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է»,- մատնանշել է Փաշինյանը։