Բավ է պառակտվել
22-09-2022 11:42

Հայաստանի վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք։ Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Սեպտեմբերի 22-24-ը նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին և հանդես կգա ելույթով։

Այցի շրջանակում նախատեսված են Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ: