Բավ է պառակտվել
29-10-2019 13:24

Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ORSIS-ի զինամթերքի տենդերի չեղարկումը

Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը “Կոմերսանտ” թերթին տված հարցազրույցում, պատասխանելով Հայաստանին զինամթերքի մատակարարման տենդերին մասնակցելու ցանկություն հայտնած ORSIS ընկերության հայտը մերժելու վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ РИА Новости-ին, հղում անելով մի փաստաթղթի՝ տեղեկացրել էր, որ Ռուսաստանը խնդրել է Հայաստանին պարզել զինամթերքի մատակարարման տենդերի չեղարկման հետ կապվախ իրավիճակը, որին մասնակցում էր ռուսաստանյան ORSIS ընկերությունը (որը «Промтехнологии» խմբի անդամ է)։

“Դա աննախադեպ երևույթ չէ։ Դա տենդեր է, առաջարկության, պահանջարկի հարց է։ Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է։ Այդպես է եւ այդպես էլ կլինի“,- ասել է Փաշինյանը։

Նրա կարծիքով, իրավիճակը մեկ ընկերության հետ եւ մեկ գործարքով այդքան շոշափելի չէ, որ քննարկվի։ Փաշինյանը նշել է, որ տեղեկատվական հարթակում վերջին մեկուկես տարում բոլորը ապոկալիպսիս էին կանխատեսում երկու երկրների հարաբերություններում։

“Սակայն հարաբերությունները շատ լավ զարգանում են: նաեւ շատ լավ զարգանում են իմ անձնական հարաբերությունները Ռուսաստանի նախագահի, վարչապետի հետ։ Հայաստանի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հարաբերությունները շատ լավ են զարգանում ռուսաստանցի գործընկերների հետ”,- ասել է Փաշինյանը։

Պատասխանելով Հայաստանի հետ ՀԱՊԿ անդամ հանդիսացող երկրների կողմից Ադրբեջանին զինամթերք մատակարարելու վերաբերյալ հարցին, Փաշինյանը նշել է, որ դա կազմակերպության արդյունավետության հարց է։

“Մեր հիմնական նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք դարձնել ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, որպես անվտանգության համակարգ, որը շատ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և անդամ այլ երկրների համար, առավել արդյունավետ: Կարծում եմ, Ռուսաստանը նույն նպատակն ունի: ՀԱՊԿ-ի հարցում մենք Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակ ունենք: Եվ մենք միասին աշխատում ենք այդ ուղղությամբ: Սա հեշտ գործ չէ, բայց ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես ավելի արդյունավետ կդառնա և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ մյուսների համար”,- ասել է Փաշինյանը։

Ընթացիկ տարվա սեպտեմբերին “Պրոմտեխնոլոգիա” ԲԲԸ-ն (ORSIS-ի մայր ընկերություն) հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ դատի չի տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը զինամթերքի գնումների տենդերի չեղարկման պատճառով։ Մասնավորապես, ORSIS ընկերության փաստաբան և ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտնել է, որ Հայաստանի ՊՆ հայտարարած մեծ չափաբաժին զինամթերքի ձեռքբերման փակ պարբերական տենդերին մասնակցության իրենց հայտը մերժվել է գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ հիմնավորմամբ։

Օգոստոսի 26-ին Հայաստանի քննչական ծառայությունը հայտնել է, որ զենքի ձեռքբերման համար վերը նշված մրցույթի ձախողման պատճառով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք) 1-ին մասի հատկանիշներով:

Մայիսին ՀՀ Պաշտպանության նախարարությունն իր պատմության մեջ առաջին անգամ հայտարարել էր մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ: Որակավորման պահանջները բավարարել էր միայն ռուսական ORSIS ընկերությունը։ Շուտով հայտնի դարձավ, որ մրցույթը չեղյալ է հայտարարվել՝ առանց բացատրության: ORSIS-ը դիմել է Վերաքննիչ հանձնաժողովին և Հայաստանում իր շահերը ներկայացնող փաստաբանին, ինչի արդյունքում դատական հայց է ներկայացվել: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:

“Պրոմտեխնոլոգիա” խմբի անդամ ORSIS ընկերությունը մի քանի տարի շարունակ Հայաստանին մատակարարել է զենք, զինամթերք և օպտիկա: