Բավ է պառակտվել
30-12-2022 22:39

Հայաստանի վարչապետը հաստատել է Արցախին աջակցության աշխատանքային խմբի կազմը

Դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Վարչապետի որոշմամբ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը և այլք։

Նախօրեին կառավարության նիստում Փաշինյանը բացարձակ անհրաժեշտություն էր համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական և սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը։ Վարչապետի խոսքով, որոշում է կայացվել Ղարաբաղին լրացուցիչ օգնություն հատկացնել 4 մլրդ դրամի չափով (ավելի քան 10 մլն դոլար)։