Բավ է պառակտվել
09-03-2022 21:43

Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ (լուսանկարներ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ մանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և երկկողմ օրակարգի այլ արդի հարցեր։

Կառավարության մամլո ծառակությունը հաղորդում է, որ վարչապետն անթույլատրելի է համարել իրավիճակը լարելու յուրաքանչյուր փորձ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին։ Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով հայկական կողմը մարտի 7-ին ունեցել է մեկ զոհ և վիրավոր:

«Զրուցակիցները կարևորել են կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը»,- նշվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ֆրանսիական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներկայացվածության ընդլայնմամբ: Կարևորվել է տնտեսության այնպիսի ճյուղերում փոխգործակցությունը, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, ջրամբարաշինությունը, գյուղատնտեսությունը: Մակրոնն իր հերթին ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: