Բավ է պառակտվել
21-09-2018 13:17

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի համար զոհվածների հիշատակին (լուսանկարներ, տեսանյութ)

 

Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար զոհված մարտիկների հիշատակին։

 

Վարչապետը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած զինվորների հուշակոթողին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Անկախության օրվա տոնին նվիրված միջոցառումներն ավանդաբար անց են կացվում ամբողջ երկրում։