Բավ է պառակտվել
16-11-2022 17:47

Հայաստանի վարչապետը հայտարարել է Ադրբեջանի հետ «օկուպացված» տարածքների հարցը քննարկելու պատրաստակամության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի հետ «օկուպացված» տարածքների հարցը քննարկելու պատրաստակամության մասին։

Նա նշել է, որ Ադրբեջանը պնդում է, որ նույնիսկ մինչև 2021 թվականի մայիսի 12-ը եղել են տարածքներ, որտեղից Հայաստանը պետք է հեռանար։

«Եթե կան տարածքներ, որտեղից Հայաստանը պետք է հեռանա, ապա պետք է հասկանանք՝ ըստ ինչ սահմանների՝ որտեղի՞ց, ո՞ւր, եթե այս սահմանը ճշտենք, ապա Հայաստանի համար այս խոսակցությունը կարող է ընդունելի լինել»,- խորհրդարանում ասել է Փաշինյանը։

Նա հայտարարել է, որ եթե կան սովետական ​​կամ այլ քարտեզներ, որոնց վրա պետք է (սահմանազատման ու սահմանագծման՝ խմբ.) աշխատանքներ տարվեն , ապա դրանք պետք է տրամադրվեն։

«Նույն տարածքներում Հայաստանի չորս գյուղերի տարածքների մեծ մասն օկուպացված է, օրինակ՝ Բերքաբեր գյուղը, որտեղ օկուպացված է վարելահողերի 75%-ը, Պառավաքար գյուղի արոտավայրերի 70%-ը»,- ասել է Փաշինյանը։