Բավ է պառակտվել
12-04-2016 13:05

Հովիկ Աբրահամյանը մեկնում է Մոսկվա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: