Բավ է պառակտվել
25-08-2020 15:02

Հայաստանի վարչապետն Արսեն Թորոսյանին ուղարկել է արձակուրդ

Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերի ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ արձակուրդ տրամադրել առողջապահության նախարարին։ Այս մասին տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը։ Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անձնական և պաշտոնական էջերը ֆեյսբուքում անհասանելի են։ Երկու օր է, ինչ սոցցանցերում լուրեր են շրջանառվում նրա հրաժարականի մասին։ Հայաստանի առողջապահության նախարարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունները։