Բավ է պառակտվել
04-08-2021 18:35

Հայաստանի վարչապետը կմեկնի Իրան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:
Վարչապետը հանդիպում կունենա ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, ինչպես նաև կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը: