Բավ է պառակտվել
10-09-2018 12:59

Հայաստանի վարչապետը նախագահ Մակրոնի հրավերքով կմեկնի Ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերքով սեպտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ֆրանսիա։
Այցի ընթացքում Փաշինյանը կհանդիպի նաև Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի սկզբին ոչ պաշտոնական այցով մեկնել էր Փարիզ։ Այնտեղ նա ծանոթացել էր հայ համայնքի աշխատանքների կառուցվածքի հետ։

“Ինձ համար անչափ կարևոր էր մեր համայնքին, մեր հայրենակիցներին ներկայանալ նոր վարչապետի տիկնոջ կարգավիճակով, որպեսզի մենք ճանաչեինք միմյանց։ Այս առումով ես լիովին բավարարված եմ, և հույս ունեմ, որ դա փոխադարձ է”, - Nouvelles d'Arménie ամսագրին տրված հարցազրույցում ասել է Աննա Հակոբյանը։

Հակոբյանն անդրադարձել է նաև “Իմ քայլը” և “Կանայք հանուն խաղաղության” հինդրամերի գործունեությանը։

“ԻՄ քայլը” հիմնադրամը զբաղվելու է Հայաստանում և սփյուռքում առկա այն հարցերով, որոնցով կառավարությունը դեռևս ի վիճակի չէ զբաղվել։ Ինչ վերաբերում է “Կանայք հանուն խաղաղության” հիմնադրամին՝ այն իրականացվելու է Ղարաբաղում խաղաղություն հաստատաելու նպատակով։ Ծրագրին մասնակցելու են աշխարհում հեղինակություն վայելող կանայք, ովքեր իրենց ձայնով կնպաստեն Ղարաբաղում խաղաղության հաստատմանը”,- նշել է Հայաստանի վարչապետի տիկինն ու ավելացրել, որ ապագայում, միգուցե, հնարավոր կլինի ծրագրում ընդգրկել նաև ադրբեջանցի կանանց։

Նշենք, որ հոկտեմբերի 11-12-ին Երևանում անցնելու է Ֆրանկոֆոնիա գագաթնաժողովը, որին ներկա է գտնվելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։