Բավ է պառակտվել
10-05-2018 16:04

Նիկոլ Փաշինյանը կատարեց առաջին նշանակումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10–ին առաջին նշանակումը կատարեց։

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Հայաստանի խորհրդարանն երեքշաբթի հատուկ նիստում ընտրել է հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Փաշինյանի օգտին քվեարկել է 59 պատգամավոր, դեմ` 42: Հայաստանի նոր կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի ընտրություններից հետո 15 օրվա ընթացքում: