ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ:
Նա իր խոսքում, մասնավորապես նշել է. «Հայաստանի հասարակությունը դեռեւս պահպանում է բեւեռացվածությունը՝ կապված արտաքին ու ներքին խնդիրների հետ:
Միաժամանակ, պետությունը հպարտությամբ աջակցում է 25-ամյա անկախությունը՝ դիմակայելով արտաքին սպառնալիքներին, լուծելով ներքին խնդիրները: Սակայն պետությունը դեռեւս ունի անցումային տնտեսությանը բնորոշ խնդիրներ եւ նոր կառավարությանը պետք է հնարավորություն տալ լուծելու այդ խնդիրները»:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2014-ի ապրիլի 13-ից: Նա այդ պաշտոնում փոխարինել էր Տիգրան Սարգսյանին, ով ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն է:
Մամուլի տեղեկությունների համաձայն, վարչապետի պաշտոնի համար քննարկվում է Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Ավելի ուշ Կարեն Կարապետյանը զբաղեցրել է «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնը ռազմավարության եւ զարգացման հարցերով: