Բավ է պառակտվել
14-12-2024 23:42

Վրաստանի վարչապետը Միխեիլ Կավելաշվիլիին անվանել է «առաջին հավասարակշռված նախագահը վերջին երկու տասնամյակում».

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Միխայիլ Կավելաշվիլիին անվանել է «երկրի առաջին հոգեպես և հոգեբանորեն հավասարակշռված նախագահը վերջին 20 տարվա ընթացքում», գրում է «Նովոստի-Գրուզիան»:

«Ավելի քան երկու տասնամյակ Վրաստանը չունի հայրենասեր և հոգեպես կայուն նախագահ։ Միխեիլ Կավելաշվիլիի ընտրությունը կարևոր շրջադարձ կլինի մեր երկրի համար»,- ասել է Կոբախիձեն իր շնորհավորական ուղերձում։

Վարչապետը նաև նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում «թշնամական արտաքին ուժերն» օգտագործել են նախագահության ինստիտուտը՝ հասարակության մեջ պառակտում ստեղծելու և երկրի սահմանադրական կարգը տապալելու համար։

Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Կավելաշվիլիի նախագահության պաշտոնում մտնելով պետության ղեկավարի ինստիտուտը կվերադառնա իր սահմանադրական առաքելության կատարմանը։ Նրա խոսքով, նոր նախագահը զգալի ներդրում կունենա վրացական պետականության և ինքնիշխանության ամրապնդման գործում, ինչպես նաև կօգնի նվազեցնել արմատականությունը և նվազեցնել բևեռացումը հասարակության մեջ: