Բավ է պառակտվել
02-03-2020 13:23

Վարչապետ Փաշինյանը նշանակել է նոր մամլո քարտուղար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ստորագրել է Մանե Գևորգյանին մամլո քարտուղար նշանակելու մասին որոշումը։

Խոսնակի պաշտոնը թափուր էր սույն թվականի հունվարի 9-ից՝ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականից հետո։ Վերջինս այդ պաշտոնին էր նշանակվել 2019թ․հունվարի 29-ին։

Մինչ այդ, Մանե Գևորգյանն աշխատել է “Ավրորա” մարդասիրական նախաձեռնության մամլո ծառայությունում, ավելի վաղ եղել է Civilnet Foundation ընկերության պրոդյուսերը: