Բավ է պառակտվել
09-04-2019 15:15

«Իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին» Վարչապետ Փաշինյանն այցելել է Նորագավիթի մաքսատուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Նորագավիթի մաքսատուն և խիստ բարկացել՝ աշխատանքային միջավայրի ոչ պատշաճ վիճակից: Տարածքը կեղտոտ էր եղել, իսկ մաքսատան աշխատակիցներն աշխատել էին «դրոշը ոտների տակ գցած», այսինքն սենյակներից մեկում աշխատակիցները դրոշը դրել էին անկյունում, ու այն ընկել էր ոտքի տակ։

«Մարդն ամեն օր գա, մտնի իր աշխատասենյակ, տենա դրոշը կեղտոտ գցած է անկյունում, այդ մարդը ո՞նց կարող է Հայաստանում ուսադիրներ կրել, կազատեք բոլորին, մի մարդ չմնա էս սենյակում աշխատած։ Անուն-ազգանուններով կհետևեք և ինձ կասեք: Պարգևավճարներից կպակասեցնեք և կբերեք կարգին վիճակի», - հանձնարարեց վարչապետը:

Սակայն այսքանով չսահմանփակվեց վարչապետի զայրույթը նա բավականին բարձր ձայնով դիմեց աշխատակիցներին:

«Իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»,-ասաց վարչապետը:

Իսկ արդեն մի փոքր ուշ ՖԲ-յան տիրույթում գրեց՝ «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»: Իսկ այցի արդյունքներն էլ ամփոփելով տեղեկացրել էր իր հանձնարականի մասին՝ «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել եմ միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»: