Բավ է պառակտվել
19-03-2020 12:29

Կառավարության նիստում վարչապետը քննարկել է սոցաջակցության հարցերի շուրջ

Կառավարության մեկնարկած նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախություն հայտնեց գործադիրի անդամներին տեսնելու համար, հույս հայտնեց, որ նրանք առողջ են ու վճռական։
Փաշինյանից քիչ այն կողմ նստած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ցույց տալով կողքը նստած վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, ծիծաղով ասաց՝ վատառողջ է։
«Մեկուսացնել»,- կատակով արձագանքեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ վճառական պահին պետք է գրագետ քայլերով առաջ գնալ,
«Հայաստանն ու Արցախը այս ճգնաժամից պետք է ավելի ուժեղացած դուրս գան, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսի մասին։
Նրա խոսքով՝ պետք է իրագործել զարգացման ծրագրեր, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերել տնտեսությանը։
«Շատ կարևոր է, որ սոցիալական ծրագրերը լինեն արդար ու արդյունավետ, ու այս իրավիճակում պետք է իրականացնեն զարգացման ծրագրեր, կենտրոնան բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել են, ինչպես նաև լրջագույն աջակցություն ցուցաբերեն տնտեսությանը»,–ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարն նաև ընդգծեց որ այդ ամենը հասցեական պետք է լինի, որպեսզի սոցաջակցության ֆոնի ներքո ստվերային հարստացումներ չլինեն, այդպիսի երևույթները պետք է բացառել։
«Մոտ 25 մլրդ դրամ բիզնեսին հրատապ օգնության փաթեթ կգործարկենք, ևս 25 մլրդ դրամ սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի՝ ըստ անհրաժեշտության, ևս 80 մլրդ դրամի կունենանք հիմնադրամ, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևակերպմանը հետճգնաժային իրավիճակի պարամետրերին համապատասխան»,-մանրամասնեց նա։

 

 

Արմինե Գևորգյան