Բավ է պառակտվել
20-05-2016 09:58

Դմիտրի Մեդվեդևը և ԵՏՄ մյուս երկրների վարչապետները ժամանել են Երևան

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 19-ի ուշ երեկոյան ժամանել է Երեւան՝ մասնակցելու ԵՏՄ երկրների կառավարության ղեկավարների հերթական նիստին: Բացի Մեդվեդևից Երևան են ժամանել նաև ԵՏՄ անդամ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը և Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նրանց նախ կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ապա տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նշենք, որ նման ներկայացուցչական կազմով Երևանում առաջին անգամ է հանդիպում տեղի ունենում:  Երևանում, այսօր՝ մայիսի 20-ին Հայաստանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ԵՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ԵՏՄ կառավարության ղեկավարների այս նիստը պլանավորվել էր անցկացնել դեռևս ապրիլի 8-ին, սակայն ապրիլյան քառօյա պատերազմի հետևանքով այն հետաձգվեց՝ Ղազախստանի վարչապետի պատճառով, ով չհամաձայնեց գալ Երևան: Այդ ժամանակ նիստը տեղի ունեցավ Մոսվկայում: