Բավ է պառակտվել
15-11-2016 12:12

«Թյունինգ» ՀՀԿ–ում` Կարեն Կարապետյանի մասնակցությամբ

Հայկական լրատվամիջոցներին հետաքրքրում է վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ–ին անդամակցելու հարցը, հատկապես, որ լուրեր են պտտվում, թե հատուկ նրա համար կուսակցությունում պաշտոն է ստեղծվելու:

Ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀԿ պատվավոր նախագահ, իսկ ՀՀԿ-ն «դե ֆակտո» կղեկավարի Կարեն Կարապետյանը։

Երեկ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հորդորել է դանդաղ շտապել։ Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ին «երկիշխանություն չի սպառնում»։

Սակայն  աղբյուրների համաձայն, Կարապետյանի ակտիվ մասնակցությամբ է «թյունինգ» արվելու ՀՀԿ-ն՝ թարմ դեմքեր են գալու, ինչպես խոստացել էր նախագահը։

Քննարկվում է նաև ԱԺ-ում ապագա կոնսոլիդացիայի հարցը, որին կմասնակցեն 126-ամյա ՀՅԴ–ն, ԲՀԿ-ն և այլ «ընդդիմադիր» կուսակցություններ, որոնց կհաջողվի ներթափանցել ԱԺ՝ խաբելով ընդդիմադիր էլեկտորատի մի մասին: